|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ուկրաինայի Քրեական օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց համաձայն` այսուհետ ուկրաինական ոստիկանությունը կարող է առանց քաղաքացիների իմացության մտնել նրանց տները և խուզարկություն կատարել. հայտնում է Росбалт-ը:
Փաստաթղթում նշվում է նաև, որ հետաքննության վարման գործընթացը խիստ գաղտնի է լինելու և չի հրապարակվելու: Ըստ նոր կանոնների` ոստիկաններին, մասնավորապես, թույլ է տրվում գաղտնի խուզարկություն անցկացնել տներում, ստուգել քաղաքացիների հեռախոսազանգերը, SMS, MMS հաղորդագրությունները, համացանցում գրառումները, համակարգչից գաղտնի տվյալներ հանել: