|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին կրկին վիրահատել են Կուբայում, վիրահատությունը հաջող է անցել: Այդ մասին ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն: Նրա խոսքերով` վիրահատությունը բարդ է եղել և տևել է 6 ժամ. հայտնում է Reuters-ը:
Ըստ France-Presse-ի` Չավեսն արդեն հիվանդասենյակ է տեղափոխվել: Գործակալությունը նաև հայտնում է, որ Չավեսի հարյուրավոր կողմնակիցները հավաքվել են և ողջ վիրահատության ընթացքում միասին աղոթել նախագահի առողջության համար: