|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ ատենակալների դատարանը մեղավոր է ճանաչել Մայքլ Ջեքսոնի բժիշկ Կոնրադ Մյուրեյին, որը մեղադրվում էր երգչի չկանխամտածված սպանության մեջ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Որոշումն ընդունվել է միաձայն եւ բողոքարկման ենթակա չէ»,- հայտարարել է դատավորը:
Թե ի՞նչ պատժի կարժանանա 58-ամյա բժիշկը, պարզ կդառնա նոյեմբերի 29-ին: Իսկ մինչ այդ Մյուրեյը, որը մինչ վճիռը ազատության մեջ էր` ԱՄՆ տարածքից դուրս չգալու ստորագրությամբ, կգտնվի ոստիկանների հսկողության տակ, ընդ որում` առանց գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորության:
Բժիշկը հանգիստ է ընդունել դատավճիռը, նրա ձեռքերին ձեռնաշղթան են հագցրել ու դուրս բերել դատարանի դահլիճից:
Մայքլ Ջեքսոնը մահացել էր 2009-ի հունիսի 25-ին. երգչի սիրտը կանգ էր առել ուժեղ ազդեցությամբ դեղորայքի մեծ չափաբաժնի պատճառով: