|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վերջին 20 տարում առաջին անգամ հայ գյուղացին կարողացել է մթերվող խաղողի գին թելադրել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
«Խաղողի մթերման նվազագույն գինը 2011 թվականին մեկ կիլոգրամի համար եղել է 135 դրամ` նախորդ տարիների 70-80 դրամի համեմատ: Պատճառը գինեգործարանների միջեւ առկա մրցակցությունն է եղել: Հայաստանի ե'ւ խոշոր, ե'ւ փոքր գինեգործարանները արտասահմանյան ժամանակակից սարքավորումներ են գնել, եւ նպատակ ունեն գրավել ռուսական շուկան, որտեղ ճգնաժամից հետո հայկական գինու նկատմամբ պահանջարկի մեծ աճ կա»,- ասաց նա` վստահեցնելով, որ հաջորդ տարի մթերումներն ավելի կանոնակարգված կլինեն: