|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պաշտոնանկությունները, որոնք դեռ շարունակվելու են, ապացույցն են այն բանի, որ իշխանությունները նախապատրաստվում են ընտրություններին: Այս մասին «Երկիր»-ի հետ զրույցում նշեց նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատների»-ի անդամ Ալիկ Արզումանյանը եւ վստահեցրեց, որ դիրքային պայքար է գնում, Հանրապետականն էլ ապահովում է իր դիրքերը:
Թե որ պաշտոնյան որ պաշտոնից ուր է գնում կամ գնալու, Արզումանյանը դժվարացավ պատասխանել, բայցեւ նշեց, որ «գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվի»:
Նա վստահեցրեց նաեւ, որ պաշտոնանկություններ լինելու են ինչպես ուժային կառույցներում, այնպես էլ սոցիալական ոլորտում: Եվ եթե առաջինի դեպքում, ըստ Արզումանյանի, պաշտոնանկությունը իշխանությունը կծառայեցնի իր դիրքերն ամրապնդելուն, ընտրությունները կեղծելու մեխանիզմը վերահսկելուն, ապա երկրորդի դեպքում պարզապես փորձ կարվի ցույց տալ ժողովրդին, թե բարեփոխումներ են արվում, պայքար է գնում կոռուպցիայի վերացման դեմ: