|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արեւմտահայաստանի Վանի նահանգում որոնողական աշխատանքները շարունակվում են: Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած 40 հոգու:
27-ամյա ուսուցչուհին ավերակների տակ մնացել էր 67 ժամ: Հիվանդանոցում նրա սրտի աշխատանքը կանգ է առել, բայց բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը. տեղեկացնում է webtv.hurriyet թուրքական կայքը:
Փրկվել է նաև 18-ամյա մի ուսանող: Նա էլ փլատակների տակ մնացել էր 61 ժամ: Փրկարարները գործի էին դրել երկար փայտերի ծայրին ամրացված փոքրիկ տեսախցիկները, որոնց շնորհիվ էլ տղան հայտնաբերվել է:
Իսկ նախօրեին փրկարարները դուրս էին բերել մի ամբողջ ընտանիք` 14-ամյա աղջկա, նրա մորը և տատիկին: