|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԼՂՀ Մարտակերտի շրջանի «Եղնիկներ» կոչվող զորամասում հոկտեմբերի 9-ի առավոտյան գտել են 1992 թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի դին:
Ասատրյանը Երեւանի բնակիչ է։ Նախնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել:
ՀՀ ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի առաջին մասով (զինծառայողների փոխհարաբարերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայությամբ դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրանց ծաղրի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություններով): Կատարվում է նախաքննություն:
Առայժմ ձերբակալվածներ չկան: