|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, հայ պարարվեստի երախտավոր Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ:
Վանուշ Խանամիրյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, ինչպես նաև նրա բարձր արվեստի բոլոր երկրպագուներին ուղղված ցավակցական հեռագրում ասված է.
«Վանուշ Խանամիրյանը մեր մշակույթի այն գործիչներից է, ով նշանակալի ներդրում է ունեցել հայ արվեստի զարգացման եւ այն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում: Նրա անզուգական կատարումները բարձր են գնահատվել թե՛ մասնագետների, թե՛ նրանով հիացող հազարավոր հանդիսատեսների կողմից: Նա արժանիորեն վայելում էր մեծ ժողովրդականություն եւ իր ուրույն ավանդն էր բերում եւ՛ որպես մշակույթի կազմակերպիչ, եւ՛ իր հայրենանվեր, քաղաքացիական դիրքորոշմամբ: Վանուշ Խանամիրյանի անունը եւ վառ կերպարը հավերժ կմնան մեր սրտերում եւ հայ արվեստի պատմության մեջ»: