|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, որը Վրաստանի իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման եւ պահվում է խիստ ռեժիմի բանտում, հոկտեմբերի 5-ին անժամկետ հացադուլ է հայտարարել. տեղեկացնում է «Երկիր» միությունը:
Չախալյանը հեռախոսով հայտնել է, որ այդ քայլը բողոք է «իր նկատմամբ սահմանված անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող բանտային պայմանների դեմ»: Նա նաեւ տեղեկացրել է, որ, հակառակ իր պահանջների, բանտի ղեկավարությունը հրաժարվում է գրանցել հացադուլի փաստը: