|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Տավուշի մարզում հոկտեմբերի 2-ի երեկոյան տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում ստեղծվել է ՀՀ ԱԻՆ օպերատիվ շտաբ` ԱԻ նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ ԱԻՆ օպերատիվ շտաբից տեղեկություն ստացվեց, որ անհրաժեշտ է շտապ գտնել սողանքային գոտում հայտնված մեծ` կցորդով բեռնատարների (фуры) վարորդներին: Շտաբը խնդրում է վերոհիշյալ վարորդներին և բոլոր նրանց, ովքեր գիտեն նրանց գտնվելու վայրը կամ ունեն որևէ տեղեկություն սողանքային գոտում հայտնված այդ բեռնատարների վարորդների վերաբերյալ, շտապ զանգահարել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործող թեժ գծի հեռախոսահամարներով` 911, 010-52-96-90 , 010-36-02-97 , 060440238: