|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բրազիլիայի Կուրիտիբա քաղաքի մոտակայքում անցկացված ավիաշոուի ժամանակ սպորտային ինքնաթիռ է վթարվել. տեղեկացնում է mignews.com-ը:
Ամերիկյան արտադրության Beech Aircraft V35 ինքնաթիռի օդաչուն պտույտներ կատարելիս կորցրել է կառավարումը եւ, չկարողանալով բարձրություն հավաքել, ընկել է մոտակա ֆերմաներից մեկի վրա: Ինքնաթիռի անձնակազմի 4 անդամները զոհվել են: Նախնական տվյալներով` ֆերմայում ոչ ոք չի տուժել: Վթարի պատճառները ճշտվում են: