|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայ ազգային կոնգրեսի մի խումբ ակտիվիստներ, ովքեր սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի հանրահավաքի մասին իրազեկում են անցկացրել Երևանի կենտրոնում` «Երևան» կինոթատրոնի մոտակայքում, ենթարկվել են հարձակման: Նրանց իրազեկմանը խոչընդոտել են ոչ սթափ վիճակում գտնվող 7-8 երիտասարդներ, որոնք ակտիվիստներից պահանջել են իրենց «թաղում» իրազեկում չանցկացնել, հետո նրանց հետապնդել են մինչև Հանրապետության հրապարակ, իսկ արդեն հրապարակի շատրվանների մոտ սկսել են քաշքշել, հարվածել` խլելով ակտիվիստների ձեռքին եղած թերթիկներն ու նետելով ջուրը:
Տեղի ունեցածի մասին ակտիվիստները տեղյակ են պահել ոստիկանության Կենտրոնական բաժին: ՀԱԿ ակտիվիստները դա որակել են որպես սադրանք: