|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սեպտեմբերի 25-ի կեսօրին Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երեւանի Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի փորձում է ցած նետվել:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբեր: Սակայն մինչ նրանց` դեպքի վայր հասնելը, տեղի ուժերով կանխվել է Երեւանի բնակիչ, 31-ամյա Ա. Զ.-ի ինքնասպանության փորձը: Քաղաքացին տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը բավարար են գնահատել: