|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Նյու Յորքում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Շուրջ մեկուկես ժամ տեւած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ թուրք-իսրայելական հարաբերություններում առկա լարվածությունը: ԱՄՆ պետքարտուղարը հաշտության կոչ է արել` խորհուրդ տալով «չփակել երկխոսության դուռը»:
Ըստ CNNturk-ի, անդրադառնալով Իսրայելի հետ հարաբերություններին, Ահմեդ Դավութօղլուն ասել է. «Մեր դիրքորոշումն այս կապակցությամբ հայտնել ենք դեռեւս օգոստոսին, եւ այն որեւէ փոփոխություն չի կրել»:
Ավելին` Դավութօղլուն, ի նշան բողոքի, Իսրայելի փոխարտգործնախարար Դենի Սյալոնի ելույթից առաջ լքել է դահլիճը: