|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հերքում է ՀԱԿ-ի տրամադրած տեղեկություններն իր ունեցվածքի մասին: Օրենսդիր մարմնի ղեկավարը պնդում է, որ իր ողջ ունեցվածքը հայտարարագրել է, իսկ Կոնգրեսի ներկայացրած ցուցակն ուռճացված է:
«Ես շատ արդար ներկայացրել եմ այն, ինչ ունեմ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հովիկ Աբրահամյանը` իր «չեղյալ» ունեցվածքը խոստանալով նվիրել հենց Կոնգրեսին:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը հրապարակել էր տվյալներ գործարար պատգամավորների ունեցվածքի մասին եւ դա ներկայացրել որպես արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հիմնական պատճառներից մեկը: