|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երկու ամերիկացիներ, ովքեր Իրանում դատապարտվել էին ութ տարվա ազատազրկման` լրտեսության մեղադրանքով, երկու օր հետո ազատ են արձակվելու: Այս մասին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Սակայն նրանց համար Իրանը պահանջել է 500 հազար դոլարի չափով գրավ:
ԱՄՆ քաղաքացիներ Շեյն Բաուերը եւ Ջոշ Ֆաթալը ձերբակալվել են 2009 թվականին` եւս մեկ ԱՄՆ քաղաքացու` Սարա Շոուրդի հետ: Վերջինիս ազատ են արձակել նախորդ տարվա սեպտեմբերին` կես միլիոն դոլար գրավի դիմաց: