|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆին որդու հետ գտնվում է Բենի Վալիդ քաղաքում՝ մայրաքաղաք Տրիպոլիից 100 կմ հեռու. տեղեկացնում է իտալական ANSA գործակալությունը:
Իսկ համաձայն Reuters-ի` երեկ ապստամբները հերթական անգամ տեղեկություն են տարածել, թե սպանվել է Կադաֆիի որդի Խամիսը, որը գտնվել է ՆԱՏՕ-ի ինքաթիռների ռմբակոծության գոտում և մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Ալժիրի արտգործնախարարությունն արդեն հաստատել է Կադաֆիի կնոջ և դստեր՝ Աիշայի, Ալժիրում գտնվելու փաստը: Որոշ տեղեկություններով` այդտեղից նրանք պետք է տեղափոխվեն երրորդ երկիր: