|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հակառակ վարչապետի լավատեսական խոստումներին և գյուղնախարարի տարբեր տիպի աճպարարություններին` ընդհուպ մինչև Աստծո օգնությանը դիմելուն, այս տարվա սննդամթերքի գների աճը խփում է բոլոր ռեկորդները: Չկա շաբաթ, որ հայաստանցիները տհաճ անակնկալի առաջ չկանգնեն խանութներ կամ շուկաներ այցելելիս:
Եվ ահա պարզվում է, որ կաթի մթերման սեզոնի ավարտին մոտենալու հետ կապված` գյուղացիական տնտեսությունները զգալիորեն ավելացրել են կաթի մթերման գինը: Վերջին հանգամանքն, անշուշտ, իր անդրադարձը կունենա նաև կաթնամթերքի գների վրա` իհարկե, թանկացման տեսքով:
Այստեղ մնում է հուսալ, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը կրկին կդիմի Աստծուն` խնդրելով, որ գները չբարձրանան: Առաջին անգամ Աստված նրան չլսեց, գուցե այս անգամ մի բան ստացվի: