|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ ոստիկանությունը գտել է 17-րդ դարի նիդերլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտի գողացված կտավը, որի արժեքը 250 հազար դոլար է:
Ինչպես հաղորդում է BBC-ն, «Դատավճիռ» կոչվող կտավը գողացել էին շաբաթ օրը` կալիֆոռնյան Ritz-Carlton հյուրանոցից, որտեղ ցուցահանդես է կազմակերպված եղել:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով` գողությունը «լավ ծրագրված» է եղել, քանի որ Ritz-Carlton հյուրանոցի անվտանգությունը ամենահուսալիներից է համարվում:
Հետաքննության վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: