|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ձերբակալվելու պահին նորվեգացի Անդերս Բրեյվիկը, որը սպանդ էր իրականացրել Ուտոյա կղզում եւ ահաբեկչություն իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, հայտարարել էր, թե իր մարմնում պայթուցիկ կա: Այս իսկ պատճառով ոստիկանները զգույշ են գործել` նրան ձերբակալելիս:
Ենթադրվում էր, որ Բրեյվիկը ռումբ է կուլ տվել` դատարանի դահլիճում այն պայթեցնելու համար: Սակայն, ինչպես գրում է The Foreigner ամսագիրը, Բրեյվիկի փաստաբանն ասել է, թե նա բուժզննում է անցել, որից հետո ոստիկանությունը հայտարարել է, որ Բրեյվիկի մարմնում ռումբ կամ վտանգավոր նյութեր չկան: