|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ուկրաինայում նոր հեղափոխության իրականացումը ժամանակի հարց է. բրիտնական The Independent-ին տված հարցազրույցում ասել է բանտարկության մեջ գտնվող` երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
«Պատմությունը ցույց է տվել, որ ավտորիտար վարչակարգերը երկար կյանք չունեն, եւ ես հավատում եմ, որ Նարնջագույն հեղափոխության իդեալները նույնքան արդիական են այսօր, որքան 2004-ի դեկտեմբերին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Տիմոշենկոն ձերբակալվել է օգոստոսի 5-ին «գազի գործով» դատավարության ժամանակ: Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով` նա չարաշահել է պաշտոնեական լիազորությունները 2009-ին Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրեր կնքելիս եւ պետության հասցրել է ավելի քան 1,5 մլրդ գրիվենի վնաս: