|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր Պրահայում ավարտվել է ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Հայաստանը ձեռնունայն չի վերդարձել:
73 կգ քաշային կարգում Անդրանիկ Չափարյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը, իսկ Վանաձորցի եղբայրներ Գարիկ և Գոռ Հարությունյանները` զբաղեցրել են 3-րդ մրցանակային տեղը, համապատասխանաբար` 55 և 60կգ քաշային կարգերում:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայից, Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ օգոստոսի 6-7 Բեռլինում մեր հավաքականը կմասնակցի հերթական Եվրոպայի գավաթի խաղարկությանը: