|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բասկերի ԷՏԱ անջատողական խմբավորման ռազմական թեւի նախկին ղեկավարին Իսպանիայում 377 տարվա ազատազրկման են դատապարտել` 2002-ին իրականացված ահաբեկչության համար. տեղեկացնում է mignews.com-ը:
Հարիկոյթս Ասպիասու Ռուբինան` «չերոկի հնդկացի» մականունով, փորձել էր սպանել Պորտուգալետ քաղաքի փոխքաղաքապետին: Ռումբի պայթյունի հետեւանքով փոխքաղաքապետը, նրա թիկնապահը եւ 18 անմեղ մարդիկ` անցորդներ, տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:
Ասպիասու Ռուբինան ձերբակալվել է 2008-ին Ֆրանսիայում, որտեղ թաքնվում էր իսպանական արդարադատությունից: