|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Լիբիացի ապստամբները տեղեկացրել են, որ գերի են վերցրել Քադաֆիին հավատարիմ զորքերի հրամանատարներից մեկին: Ըստ նրանց` գեներալ Զաիդը գերվել է չորեքշաբթի գիշերը Զիլթան քաղաքի մերձակայքում տեղի ունեցած մարտերի ժամանակ. տեղեկացնում է BBC-ն:
Գեներալը կանոնակարգում էր տանկերի տեղաշարժը Միսրատա քաղաքի շրջանում, որտեղ վերջին երկու ամսվա ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել:
Ապստամբները շարունակում են հարձակումները Զիլթան եւ Բրեգա քաղաքների վրա: Լիբիայի պետական հեռուսատեսությունը լիբիացիներին կոչ է արել կամավոր գրվել: