|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Գերմանիայի իշխանությունները որոշում են ընդունել ոչնչացնել Ադոլֆ Հիտլերի ամենամտերիմ համախոհներից մեկի` Ռուդոլֆ Հեսի գերեզմանը:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, Հեսի գերեզմանը, որը գտնվում է բավարյան Վունզիդել քաղաքում, դարձել է նեոնացիստների հավաքատեղի: 1987 թվականից ծայրահեղական աջերը ամեն տարի այցելում են նրա գերեզմանին, ծաղկեփնջեր դնում եւ նացիստների ողջույնի ժեստով ձեռքերը վեր պարզում:
2005 թվականին Վունզիդելը իրավունք է ստացել արգելել Հեսի հիշատակին կազմակերպվող նացիստական երթերը, սակայն քաղաքի ղեկավարները որոշել են այդ իրավունքից օգտվելու փոխարեն պարզապես վերացնել հավաքատեղին:
Չորեքշաբթի օրը առավոտյան ժամը 4-6 ընկնած ժամանակահատվածում փորել են Հեսի գերեզմանը եւ դուրս բերել նրա ոսկորները: Նախատեսվում է, որ դրանք դիակիզվելու են եւ փոշին քամուն են տալու: