|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Զանգվածային ծառահատումներ են տեղի ունեցել Լոռու Լերմոնտովո եւ Անտառաշեն գյուղերի մոտակայքում. ճանապարհամերձ տարածքում հատվում են սոճիներ. տեղեկացնում է Տավուշի մարզի «Տեսանկյուն» լրատվականը:
Հատման վայրում ցուցանակ է փակցված, որից հասկացվում է, որ պետք է 405 սոճի հատվի` որպես շինանյութ եւ վառելանյութ օգտագործելու համար:
Այն բանից, որ ցուցանակ է փակցված, երեւի պետք է ենթադրել, որ հատումն օրինական է, բայց ցուցանակի տեսքը մեծ կասկածների տեղիք է տալիս: