|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց Արամ Քոչարյանին Լոռու մարզպետի պաշտոնից ազատելու որոշումը:
Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը` Լոռու մարզպետն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:
Հատկանշական է, որ մինչեւ վերջին պահը թե' մարզպետը, թե' նրա մամուլի քարտուղարը հերքում էին պաշտոնանկման մասին լուրերը` դրանք համարելով լուրեր «բանահյուսության ոլորտից»:
Մամուլում լուրեր էին շրջանառվում նաեւ, որ մարզպետի հրաժարականը պայմանավորված է Տիգրան Սարգսյանի հետ ունեցած տարաձայնություններով:
Հատկանշական է, որ մարզպետի` աշխատանքից ազատվելու դիմումը կառավարության նիստում առանձնապես չքննարկվեց եւ անմիջապես հավանության արժանացավ: