|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Գլենդելի 25-ամյա բնակչուհի Թանգիկ Խուդավերդյանը դիտավորյալ վրաերթի է ենթարկել իր նախկին բոյֆրենդ Լյուդվիգ Ղարաբեյգիին, քանի որ վերջինս իր մոր հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել։
Ականատեսները ոստիկանությանը պատմել են, որ Լյուդվիգը փորձել է ոտքի կանգնել և լուսանկարել աղջկա ավտոմեքենայի համարանիշները, սակայն Թանգիկը ետ է դարձել և կրկին հարվածել է տղային։
Լյուդվիգը հիվանդանոց է տեղափոխվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Թանգիկը ձերբակալվել է. տեղեկացնում է Glendale Press-ը: