|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հուլիսի 11-ին` մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար ՀՀ նախագահին առաջադրել է հետեւյալ անձանց.
1. Արտակ Մելիքսեթյան
2. Արմեն Սմբատյան
3. Տաթեւիկ Օհանյան
Արտամրցութային կարգով ընտրված երկու թեկնածուների տարիքը 25-ից բարձր է, նրանք ունեն ընտրական գործընթացներին մասնակցության փորձ եւ երբեք չեն աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ նույն վայրում: Նշված անձանց կենսագրությունները հրապարակված են www.pashtpan.am կայքում:
Չնայած մրցույթով ԿԸՀ անդամ ընտրելու առաջին փորձի որոշ անհարթություններին եւ չնախատեսված խոչընդոտներին` ԿԸՀ նոր անդամ առաջադրելու անհրաժեշտության դեպքերում Պաշտպանը հետագայում եւս կառաջնորդվի մրցութային կարգով: