|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Էկզոտիկ սարդը 3 օր շարունակ խաթարել է գերմանական Բեկսբախ քաղաքի «Ռեալ» հիպերմարկետի աշխատանքը: Ենթադրվում է, որ չափազանց թունավոր մորմը եղել է Կոլումբիայից ներմուծված բանանի արկղներից մեկում:
Սարդին վնասազերծելու ընթացքում 5 հազար քառակուսի մետր մակերեսով խանութը փակվել է: Բացի խանութի աշխատակիցներից ու ոստիկաններից, որոնումներին մասնակցել են նաեւ ոչ հեռու գտնվող կենդանաբանական այգու մասնագետները, որոնց կարծիքով` սարդի թույնը վտանգավոր է մարդու համար:
Խանութին հասցված վնասը հսկայական է, քանի որ երեք օր խանութում մնացած սնունդն այլեւս պիտանի չէ, բացի այդ` դեպքը տեղի է ունեցել հանգստյան օրերին, երբ այցելուների թիվը սովորականից շատ է լինում: