|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իսրայելը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին սպառնալիքներով նամակ է հղել` զգուշացնելով, որ եթե նա պատերազմ սկսի հրեական պետության դեմ` իր ներքին խնդիրներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար, իսրայելական կողմը նրա հետ հաշվեհարդար կտեսնի. տեղեկացնում է քուվեյթական Al-Jarida թերթը:
Նամակն Ասադին է փոխանցվել Թուրքիայի միջոցով, քանի որ Սիրիան եւ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունեն:
Թերթը պնդում է, որ նման ուղերձի համար առիթ են հանդիսացել հետախուզության տվյալները սիրիական զորքերի տեղաբաշխումների, նաեւ Իսրայելի դեմ բալիստիկ հրթիռների կիրառման հնարավորության մասին: