|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այս տարի եվրոպական տարածաշրջանում շարունակում է տարածվել կարմրուկի վիրուսը` դառնալով չպատվաստված մարդկանց հիվանդության, երբեմն նաև` մահվան պատճառ. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2011թ. մայիսի 6-ի դրությամբ եվրոպական տարածաշրջանի 38 երկրում գրանցվել է կարմրուկի 7028 հաստատված դեպք: Հիվանդների 29 տոկոսը չի ստացել կարմրուկի դեմ ոչ մի պատվաստում, իսկ 67 տոկոսի դեպքում բացակայում են կարմրուկի դեմ պատվաստումների տվյալները:
Հայաստանում համաճարակային իրավիճակը կարմրուկի առումով հանգիստ է: Վերջին բռնկումը եղել է 2004-2005թթ.: Հանրապետությունում կարմրուկի համաճարակային իրավիճակի կայունությունը հիմնականում պայմանավորված է 2007թ. իրականացված կարմրուկի-կարմրախտի դեմ լրացուցիչ պատվաստումներում երեխաների մեծ քանակի ընդգրկմամբ: