|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին եւ փորձել է համոզել «դադարեցնել արյունահեղությունը». տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նա Ասադին կոչ է արել` սեփական ժողովրդի նկատմամբ բռնի գործողություններ չկատարել եւ հնարավորնս արագ կազմել բարեփոխումների գրաֆիկը, ապա` իրականացնել դրանք:
Հիշեցենք, որ ավելի վաղ Էրդողանը Սիրիայի իշխանությունների գործողությունները որակել էր որպես բարբարոսություն:
Ի դեպ, լիբանանյան OTV հեռուստաալիքը տեղեկացնում է, որ մոտակա 2 օրերին նախագահ Ասադը հայտարարություն է անելու, որում ներկայացնելու է Սիրիայի կառավարության նոր դիրքորոշումը եւ խոսելու է բարեփոխումների իրականացման մասին: