|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի Դաշնության Ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:
Շնորհավորելով դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին և դեսպանատան աշխատակիցներին՝ հանրապետության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի ռազմավարական գործընկերությունն օրեցօր ընդլայնում է համագործակցության ոլորտները և համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակի ամրապնդվել՝ ի նպաստ հայ և ռուս ժողովուրդների: