|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցումը հետաձգելը եւ հռետորաբանությամբ զբաղվելը «հակաարդյունավետ է». այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
«Շատ մեծ հույսեր կան, որ նախագահների` Դովիլում արած հայտարարությունը կօգնի կողմերին գիտակցել այն սահմանը, որին հասել է քաղաքական կարգավորման գործընթացը: Հետո կդրվի հիմնարար սկզբունքների ընդունման կոնկրետ խնդիր»,- ասել է նա:
Ըստ Լուկաշեւիչի` նախագահների ուղերձն այն է, որ հարկավոր է պայմանավորվածություն ձեռք բերել, ընդունել սկզբունքները եւ աշխատել մեծ փաստաթղթի մշակման վրա, որն էլ կսահմանի կարգավորման պարամետրերը: