|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վերջին օրերին տեղացած անձրեւների պատճառով վարարել են դեպի Սեւան հոսող Վարդենիկ եւ Մարտունի գետերը, ինչը հեղեղավտանգ իրավիճակ է առաջացրել մի շարք բնակավայրերի համար:
Ինչպես տեղեկացնում են Վարդենիկի գյուղապետարանից, արդեն մեկ շաբաթ է, ինչ Վարդենիկ գետի բարձրացած ջրերը քանդել են գետի հունը, գետից սնվող ոռոգման ջրատարների բետոնե կիսախողովակները, հեղեղել ճանապարհներ ու տնամերձերը:
Գեղհովիտից ստացված տեղեկատվության համաձայն` Մարտունի գետի վարարած ջրերը եւս որոշակի վնասներ են հասցրել համայնքի տնտեսություններին ու բնակիչներին: Հեղեղն այստեղ քանդել է մեկ կամուրջ, ափապաշտպան կառույցներ, երկու թաղամասերի ճանապարհահատվածներ եւ էլեկտրահաղորդման հենասյուներ:
Գեղարքունիքի մարզպետարանից մեզ հայտնեցին, որ համապատասխան տեխնիկական միջոցներով մաքրվել եւ խորացվել են գետերի հուները, ստեղծվել են քարե պատնեշներ, ինչի շնորհիվ նվազեցվել են հեղեղներից սպասվող վտանգը:
Վարդենիկ եւ Մարտունի գետերի մակարդակը վերջին երեք օրերի ընթացքում թեեւ փոքր-ինչ իջել է, սակայն նոր վարարումների վտանգը պահպանվում է, քանի որ այդ գետերի ակունքներում եւ մերձակա սարերում դեռ առկա են ձնածածկույթներ:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։