|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ հայտարարել էր, թե Հռոմում` ավտոբուսի մեջ, Ղարաբաղյան հակամարտության թեմայով կարճատեւ զրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Նա նշել էր, որ ինքը նույն թեմայով ավելի ծավալուն զրույց է ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
«Երկիր»-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանն ու Ահմեդ Դավութօղլուն ոչ թե զրուցել, այլ ընդամենը բարեւել են միմյանց: Իսկ Դավութօղլուի հայտարարությունը պարզապես Թուրքիայի հերթական քարոզչական հնարքն է: