|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մայիսի 31-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում կորոշվի, թե հաջորդ մարաթոնի արդյունքում հանգանակված գումարներն ինչին կուղղվեն. հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, որի կարծիքով` «Ջուրը կյանք է» կարգախոսով ծրագիրն անպայման պետք է իր շարունակությունն ունենա։
Հիմնադրամի վերոհիշյալ ծրագրի շնորհիվ այսօր ջրով արդեն ապահովված են Ասկերանի շրջանի Նորագյուղ եւ Ավետարանոց գյուղերը։ Աշխատանքներն ընթացքի մեջ են Սարգսաշեն, Տող, Մարտունի, Ասկերան, Բերձոր համայնքներում։
Արա Վարդանյանի խոսքերով` նախատեսում են աշխատանքներ սկսել եւս 3-4 գյուղերում, այդ կապակցությամբ բարերարների հետ բանակցություններ են ընթանում։
Բացի ջրամատակարարման աշխատանքներից, հիմնադրամի հովանավորությամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ են նաեւ Գիշի, Վաղուհաս գյուղերի նոր դպրոցների կառուցման աշխատանքները, Շուշիում վերակառուցվում է Խ. Աբովյանի անվան դպրոցը, կառուցվում է Մարտունու հիվանդանոցը եւ այլն։