|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իսպանիայի Բալեարյան կղզիներից մեկում` հայտնի հանգստավայր Իբիցայում, արդեն երկրորդ օրն է` մոլեգնում են անտառային հրդեհները: Վերջին 24 ժամվա ընթացքում այրվել է 2 հազար հեկտար անտառ:
Տեղի իշխանությունները մտավախություն ունեն, որ կրակը կտարածվի նաեւ բնակելի եւ հանգստյան գոտիներում, արդեն տարհանվել է 200 բնակիչ, փակվել է տեղի դպրոցը եւ հյուրանոցներից մեկը, որում մոտ 700 զբոսաշրջիկ է եղել:
Չնայած 250 հրշեջների ջանքերին, հրդեհը չի մարում եւ որոշ շրջաններում արդեն հասել է ծովին: Իսպանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իբիցա կուղարկվեն եւս 150 հրշեջներ. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: