|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ մայիսի 23-ից ընդունելու է ղեկավարի պաշտոնին հավակնողների հայտերը: Հիմնադրամում հույս ունեն, որ մինչեւ հունիսի 30-ն արդեն նախագահ կունենան:
ԱՄՀ տնօրենների խորհրդի ղեկավար Շակուր Շաալանի խոսքերով` նոր ղեկավարի նշանակման գործընթացը կլինի «բաց, թափանցիկ եւ թեկնածուների վաստակի հիման վրա»:
Հիշեցնենք, որ հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Սթրոս-Կանը ձերբակալվել էր մայիսի 14-ին` սեքսուալ ոտնձգություն կատարելու մեղադրանքով: Երեկ երեկոյան նրան 1 մլն դոլար գրավի դիմաց ազատ են արձակել բանտից, սակայն պահում են տնային կալանքի տակ` խիստ հսկողությամբ: