|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արժութի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը, որին մեղադրում են նյույորքյան հյուրանոցներից մեկի աղախնուն բռնաբարելու մեջ, հրաժարական է տվել. տեղեկացնում է France Presse գործակալությունը:
Իր որոշումը ԱՄՀ արդեն նախկին ղեկավարը բացատրել է «կազմակերպությունը պաշտպանելու» ցանկությամբ, նաեւ «ամբողջ ուժը, ժամանակը եւ էներգիան իր անմեղությունը ապացուցելուն ուղղելու» մտադրությամբ:
Սթրոս-Կանի ձերբակալությունից հետո ԱՄՀ ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նրա առաջին տեղեկալ Ջոն Լիպսկին: