|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երեկ` ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի` 1970-ականներին կառուցված կեղտաջրերի մաքրման նախկին կայանի շենքը:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը, դեռևս չպարզված հանգամանքներում շենքի` 35 սմ հաստությամբ երկաթբետոնե պանելը շրջվել է Վարդենիսի բնակիչ, 1987թ. ծնված Սասուն Էլոյանի վրա, որը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարների և տեղի բնակիչների ուժերով դին դուրս է բերվել փլատակների տակից և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: