|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հայտարարել է, որ կառավարությունը պատասխանատու է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի համար, եւ, որպես պատասխանատու անձ` ներողություն է խնդրել իր ժողովրդից:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ պատասխանատուն միայն ատոմակայանի օպերատոր ընկերությունը` «Տոկիո Էլեկտրիկ Փաուերը» չէ, այլ նաեւ կառավարությունը, քանի որ նա է մշակում ոլորտի քաղաքականությունը:
Վարչապետը հայտարարել է, որ հունիս ամսից պետական գանձարան է վերադարձնելու իր աշխատավարձը` այնքան ժամանակ, քանի դեռ ատոմային ճգնաժամը չի կարգավորվել:
Նմանատիպ որոշում է կայացրել նաեւ «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր»-ի ղեկավարությունը: