|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կազանում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանը զիջեց Ալեքսանդր Գրիշչուկին: Քառորդ եզրափակիչի թայբրեքի չորրորդ պարտիայում Գրիշչուկը սպիտակներով, ցեյտնոտային վերջնախաղում առավելություն ստացավ և 49-րդ քայլում հաղթական ավարտեց պարտիան` 4.5-3.5 հաշվով:
Արոնյանի համար պայքարն ավարտված է, իսկ Գրիշչուկը կիսաեզրափակիչում ուժերը կչափի Վլադիմիր Կրամնիկի հետ, ով իր հերթին պարտության էր մատնել Թեյմուր Ռաջաբովին: