|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի եւ Համայնքների պալատների մի խումբ անդամների՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ներքին կյանքին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հյուրերին Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում Արցախի դիրքորոշման ճշմարտացի ներկայացման, Արցախը ճանաչելի դարձնելու, Մեծ եղեռնի ճանաչմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար:
Երկուստեք ընդգծվել է նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը՝ դա համարելով բոլոր տեսանկյուններից կարեւոր ու պահանջված: