|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր Ստամբուլում դանակահարել են հայտնի նկարիչ Բեդրի Բայքամին:
Ականատեսների վկայությամբ՝ Բեշիքթաշում գտնվող «Աքաթլար» մշակութային կենտրոնի մուտքի առջեւ 30-35 տարեկան անհայտ անձը դանակի հարված է հասցրել Բայքամին որովայնի շրջանում եւ դեպքի վայրից ավտոմեքենայով դիմել փախուստի։
Նկարչին տեղափոխել են հիվանդանոց։
Ըստ թուրքական լրատվամիջոցների` Բայքամն իր ընկերների հետ պատրաստվում էր ապրիլի 23-ին երթ կազմակերպել դեպի Կարս՝ ի պաշտպանություն հայ եւ թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի։