|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Շվեյցարիայի խորհրդարանում ապրիլի 13-ին հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի եւ «Վտանգված ժողովուրդների ընկերակցություն» (Gesellschaft für bedrohte Völker) կազմակերպության նախաձեռնությամբ Բեռնի արվեստի թանգարանի կինոդահլիճում ցուցադրվել է գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի (Eric Friedler) նկարահանած «Աղետ. Մի ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը:
90 րոպեանոց ֆիլմի ցուցադրությանը հաջորդել են քննարկումներ` կինոռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի եւ Դողան Ախանլիի մասնակցությամբ: Գերմանիայում բնակվող թուրք գրողը Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Վերջին դատարանի դատավորները» (Dogan Akhanli, die Richter des Jüngsten Gerichts) գրքի հեղինակն է:
«Աղետ» ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատեսների, Թուրքիայում ամերիկացի եւ եվրոպացի դիվանագետների (այդ թվում` Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի, Գերմանիայի դեսպան Մետտեռնիխի եւ այլոց), ինչպես նաեւ հումանիտար առաքելություններով այնտեղ գտնվածների հիշողությունների հիման վրա: Ֆիլմի կցուցադրվի նաեւ հեռուստատեսությամբ. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: