|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 11-ի երեկոյան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին առնչվող մի շարք հարցեր:
Նախարարը համանախագահների ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Ադրբեջանն աղավաղում է դաշտային գնահատման առաքելության զեկույցը եւ փորձում այն ծառայեցնել իր ռազմատենչ հռետորաբանությունն արդարացնելուն: Նա հավելել է, որ Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին` դրանով ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլեւ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա:
Հայաստանի արտգործնախարարն ու Մինսկի խմբի համանախագահները քննարկել են շփման գծում միջադեպերի կանխարգելման եւ հետաքննության մեխանիզմի ստեղծման հնարավորությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: