|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտեց շուկայում գործող չորս բեռնափոխադրող ընկերությունների («Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» և ՍՕՀՕ) վարքագծի հետ կապված ուսումնասիրությունը և հարուցեց վարույթ:
Հիշեցնենք, որ համաձայն մամուլի հրապարակումների, ինչպես նաև առևտրականների հավաստիացումների՝ տարեսկզբին վերոնշյալ չորս տնտեսավարողները բարձրացրել են Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար առևտրականներից գանձվող վճարը: Նույն աղբյուրների պնդմամբ՝ Թուրքիայից ներկրվող ապրանքի 1 կգ մաքսազերծումը $4-ից դարձել է $8, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում $7-ը դարձել է $14: