|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր` ժամը 12:30-ի սահմաններում, «Կոնվերս բանկի» Գայի պողոտայում գտնվող մասնաճյուղ է մտել մի զինված անձ, «Մակարով» ատրճանակից երկու-երեք անգամ կրակել ու գումար է պահանջել:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են հանցագործին, նա մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Պարզվել է, որ հանցագործը ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանն է:
![]() |
![]() |
![]() |
![]() |